Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը,
Oragir.News-ի հետ զրույցում ասում է, որ ինքը սատարում է Բագրատ Սրբազանի շարժմանը։
«Շարժումը անհրաժեշտ էր, շարժումը կարևոր է։ Արցախից հետո հիմա Հայաստանը կորցնելու վտանգի առջև ենք կանգնած։ Ես հավատում եմ Սրբազանին, շարժմանը։ Պետք է օր առաջ ազատվել այս ազգադավ իշխանություններից»,-ասում է Նաիրա Մարգարյանը։
Տիկին Նաիրային վրդովեցնում է իշխանության վերաբերմունքը հերոսածին ծնողների նկատմամբ։ Նշում է, որ շատ անգամներ իրենց քաղաքական հայացքների պատճառներով թիրախավորվել են։
«Աննա Հակոբյանը աղետների ու դժբախտության ժամանակ է խնջույքներ կազմակերպում, ես ոչինչ չեմ հասկանում»,-շարունակում է զոհված զինծառայողի մայրը։
Մանրամասները՝ տեսանյութում։