Աննա Հակոբյանն ինձնից խլել է ոչ միայն Նոր տարին, այլ  իմ ամբողջ կյանքի տոները․ զոհվածի մայր
copy image url

Աննա Հակոբյանն ինձնից խլել է ոչ միայն Նոր տարին, այլ  իմ ամբողջ կյանքի տոները․ զոհվածի մայր

Ներքին 1 տարի առաջ - 18:15 11-12-2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Ամանորին ընդառաջ՝ դեկտեմբերի 29-ին նախաձեռնել է միջոցառում, որին հրավիրել է զոհված զինծառայողների մայրերին։

Աննա Հակոբյանի այս քայլը վրդովմունք է առաջացրել զոհված զինծառայողների ծնողների մոտ։

44-օրյա պատերազմում զոհված Տիգրան Շահբարյանի մայրը՝ Արմինե Հարությունյանը, Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ իրեն ևս հրավեր է եղել, սակայն միանգամից մերժել է.

«Այն մարդը, ով ինձ կանչում է այս պահին տոնակատարությունների, խլել է ինձնից ոչ միայն Նոր տարին, այլ իմ ամբողջ կյանքի տոները։
Էլ չասեմ, որ վարչական շրջանից ընդամենը տարին 1 անգամ մի զանգով հիշում են, որ գոյություն ունենք ընդհանրապես։
Եթե կառավարությունը ինձ հրավիրում է միջոցառումների, չեմ գնում, պատճառները լիքն են…

Երբ ինձ զանգահարեցին և ասացին, թե ով է կազմակերպել , միանգամից մերժեցի, էլ մանրամասները պետք էլ չէին ինձ»:

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը նաև Մարտի 8-ի կապակցությամբ էր միջոցառում կազմակերպել և հրավիրել զոհված զինծառայողների ծնողներին, ինչը ևս մեծ դժգոհությունների առիթ էր հանդիսացել: