Չնայած գործող իշխանությունները պնդում են, որ Հայաստանի նախկին իշխանությունները, այդ թվում 2-րդ և 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանցագործ-թալանչիներ են, այնուամենայնիվ նախկին նախագահները արդարացվել են հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։
Մայսիս 31-ին էլ հրապարակվեց Սերժ Սարգսյանի գործով դատավճիռը, որի արդյունքում 3-րդ նախագահը անմեղ ճանաչվեց։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել, թե ինչ են կարծում՝ ինչու դատարանն արդարացրեց Սերժ Սարգսյանին։
«Արդար էր, դրա համար էլ արդարացվեց»,- ասաց մի քաղաքացի։
Մի կին էլ այսպես պատասխանեց․ «Բռնոցի բացթողոցի է, ոչ մեկին էլ չեն բռնում»։
Մեր հարցին ի պատասխան հնչեցին նաև նման պատասխաններ․ «Սերժ Սարգսյանին ցավոք սրտի արդարացրել են, սխալ են անում»։
Մանրամասները՝ տեսանյութում։