Ձեռներեց և ներդրող Հալլա Թոմասդոտտիրը հաղթել է Իսլանդիայի նախագահական ընտրություններում՝ գլխավորելով թեկնածուների ցուցակը, որի լավագույն եռյակում կանայք են ընդգրկված, հայտնում է երկրի ազգային հեռարձակող RUV-ն։ Փոխանցում է
News.am-ը։
Թոմասդոտտիրը այս արարողակարգային պաշտոնում ընտրվել է ձայների 34,3%-ով՝ առաջ անցնելով նախկին վարչապետ Կատրին Յակոբսդոտտիրից (25,2%) և Հալլա Հրունդ Լոգադոտտիրից՝ (15,5%)։
55-ամյա Թոմասդոտտիրը կփոխարինի նախագահ Գվյուդնի Յոհաննեսոնին, որը երկու չորս տարվա ժամկետից հետո չառաջադրվեց: Թոմասդոտտիրը պաշտոնը կստանձնի օգոստոսի 1-ից։
Իսլանդիան հյուսիսային կղզի պետություն է, որը գտնվում է Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսում, ունի մոտ 384,000 բնակչություն և ունի բարձր պաշտոններում կանանց ընտրելու վաղեմի ավանդույթ: Վիգդիս Ֆինբոգադոտտիրը ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին կին նախագահն էր, երբ Իսլանդիայի պետության ղեկավար դարձավ 1980 թվականին: