Աշոտ Հարությունյանի նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել ոստիկանապետի հրահանգով. փաստաբան
copy image url

Աշոտ Հարությունյանի նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել ոստիկանապետի հրահանգով. փաստաբան

Ներքին 10 ամիս առաջ - 14:22 02-06-2024
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը շարունակում է մնալ ձերբակալված:

Փաստաբան Արսեն Բաբայանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները Հարությունյանի նկատմամբ բիրտ ուժ կիրառում:

«Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես սկսվեց ամեն բան։ Քաղաքացիները հանգիստ կանգնած են, խաղաղ հավաք են իրականացնում։ Շրջանակում Աշոտ Հարությունյանն է, ով թիկունքով կանգնած է ոստիկաններին և հանկարծ հետևից վայրենություն է սկսվում և պարոն Հարությունյանի նկատմամբ հանցագործաբար բիրտ ուժ է կիրառվում։ Այնուհետև սլաքով երևում է այդ ոստիկանական վայրենության պատճառը` ոստիկանապետի հրահանգները։

Աշոտ Հարությունյանին ձերբակալել են ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու և այդպիսով զանգվածային անկարգությանը մասնակցելու կասկածանքով»,- տեսանյութին կից գրել է Բաբայանը: