Պարեկները բիրտ ուժ են կիրառել կին վարորդի նկատմամբ
copy image url

Պարեկները բիրտ ուժ են կիրառել կին վարորդի նկատմամբ

Ներքին 1 տարի առաջ - 09:38 27-06-2023
Պարեկային ծառայողները բիրտ ուժ են կիրառել և «նեղ» ձեռնաշղթայել ՌԴ քաղաքացուհի վարորդի նկատմամբ, ում անհիմն կանգնեցրել են ամրակապված չլինելու պատրվակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Խոշտանգումների դեմ պայքարի միջազգային օրն ամփոփում ենք հերթական խոշտանգման դեպքով:

Պարեկային ծառայողները բիրտ ուժ են կիրառել և «նեղ» ձեռնաշղթայել ՌԴ քաղաքացուհի վարորդի նկատմամբ, ում անհիմն կանգնեցրել են ամրակապված չլինելու պատրվակով:

Գտնվում ենք «չարաբաստիկ» Կենտրոն բաժնում: Ահազանգել ենք ՄԻՊ գրասենյակ: Կանչվել է շտապօգնության մեքենա»,- գրել է Հարությունյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ, որտեղ երևում են տուժողի վնասվածքները:

Ամենից շատ դիտված