Հայ շախմատիստները Հնդկաստանում կմասնակցեն աշխարհի առաջնությանը
copy image url

Հայ շախմատիստները Հնդկաստանում կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Սպորտ 10 ամիս առաջ - 09:53 02-06-2024
Հունիսի 2-ից 13-ը Հնդկաստանի Գանդինագար քաղաքում կանցկացվի 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։

Հայաստանից մասնակցում են Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Մարիամ Մկրտչյանը և Միլենա Գասպարյանը:

Առաջնության առաջին խաղափուլը կմեկնարկի հունիսի 2-ին՝ Հայաստանի ժամանակով ժամը 13:30-ին: