Երեխաները Երևանի երկինք ուղարկեցին իրենց երազանքները
copy image url

Երեխաները Երևանի երկինք ուղարկեցին իրենց երազանքները

Ներքին Մշակույթ Ավելին 10 ամիս առաջ - 00:17 02-06-2024
Հանրապետության հրապարակում տարվա լավագուն մանկական ներկայացումն էր՝ «Փայլոու»-ն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Երեխաները հերոսների և երազանքներ իրականացնող աստղի՝ Փայլոուի հետ անցան հեքիաթային աշխարհներով, սովորեցին երազել ու հավատալ երազանքի ուժին:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մյուզիքլը ներկայացվեց լուսաձայնային նոր ու տպավորիչ լուծումներով։ Երևանի հունիսմեկյան երկինքը ողողվեց փոքրիկների հարյուրավոր երազանքներով: