Victory Park. Հունիսմեկյան անակնկալներ, անվճար ատրակցիոններ, ուրախ ժամանց և անակնկալներով լի օր

Ներքին Ավելին 10 ամիս առաջ - 22:43 01-06-2024
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Victory park-ում մեկնարկել է տոնական միջոցառումների շարքը։

Զբոսայգին իր փոքրիկ այցելուների համար պատրաստել էր բազում անակնկալներ՝ տոնական փուչիկներ, պաղպաղակ, քաղցր բամբակներ, հյութ, կոնֆետներ, իսկ բարձր տրամադրությունն ապահովել նոր ու գունեղ ատրակցիոններով։

Հունիսի 1-ի կապակցությամբ Victory park այցելած մինչև 15 տարեկան երեխաները ժամը 10:00-ից 13:00-ը զվարճախաղերից օգտվել են անվճար։

Զբոսայգում շուրջ 50 հազար այցելուների հաճելի ժամանցն ապահովվել են մուլտհերոսները, երգն ու պարը, ինչպես նաև տոնական միջոցառումները։

Oragir.News-ը զբոսայգու այցելուների հետ զրուցել է օրվա տպավորություններից, ովքեր էլ իրենց հերթին բարեմաղթանքներ են հղել աշխարհի բոլոր մանուկներին։

Տոնական օրն ամփոփվեց շքեղ հրավառությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված