Այսօրվանից վաճառքի կհանվեն ավտոմեքենաների «00 00 000» համարները։ Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ակնկալում եմ այդ հարթակից, որ աճուրդը տեղի ունենա մինչև մաքսիմալ ամենավերջին կետը, որտեղ հնարավոր է գին բարձրանա ու մաքսիմալ գներով վաճառվեն այդ մեքենաների համարները։
Գիտենք, որ նման համարների սիրահարները Հայաստանում քիչ չեն, այնպես որ բարի ժամանց ենք մաղթում բոլորին»,- ծիծաղելով ասաց Փաշինյանը և հանձնարարեց, որ այդ գնումներից պետական բյուջե հնարավորինս շատ ու մեծ մուտք արվի։