«Դուք չունեք արժանապատվություն ու պատիվ, մենք՝ ունենք»,- դիմելով իշխանությանը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը։
Նա նշեց՝ իշխանության ներկայացուցիչները համարձակություն չունեն դուրս գալ, նայել ժողովրդի աչքերի մեջ։ Փոխարենը ոստիկանական զորքերով են ուզում պաշտպանվել կամ նույնիսկ բախման տանել ժողովրդին։
«Էս մարդն ո՞վ է, որ ինքը մի հոգի՝ վերևում նստած, մարդկանց բախման տանի։ Ո՞վ է նա, ինչպե՞ս կարելի է դա թույլ տալ;
Այն, ինչ այսօր տեղի է ունեցել, սադրանք էր՝ ամենավերջին աստիճանի։
Մենք մեր իրավունքները պաշտպանել ենք ու պաշտպանելու ենք մինչև վերջ։
Ճշմարտության համար բացարձակ որևէ արգելք չի կարող լինել մեր երկրում»,- ընդգծեց Սրբազանը, ապա դիմեց անձամբ Նիկոլ Փաշինյանին․
«Ոչ մի բանով չես վախեցնելու, մարդու որդի։ Քեզ ամեն ինչով վախեցրել են՝ քո տերերը հատկապես։ Քո արտգործնախարարին այսօր դարձյալ հանձնեցիր։ Երրորդ անգամ հանձնեցիր։ Քո մտերիմ ընկերոջը հանձնեցիր։ Ոստիկաններին էլ եմ ասել՝ եթե իր մտերիմ ընկերոջը հանձնում է, ձեզ հանգիստ ու հանգիստ կհանձնի»։