ՔՊ-ն գրանցո՞ւմ է աղետի գոտում աշխատող կամավորներին, թե՞ թքած ունի իր ընդունած օրենքի վրա
copy image url

ՔՊ-ն գրանցո՞ւմ է աղետի գոտում աշխատող կամավորներին, թե՞ թքած ունի իր ընդունած օրենքի վրա

Ներքին 10 ամիս առաջ - 18:00 29-05-2024
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նախորդ տարի ամռանը որոշում է կայացրել, ըստ որի` կամավոր աշխատանք կատարող անձի հետ օրենքով սահմանված կարգով պայմանագիր չկնքելու դեպքում յուրաքանչյուր 3-րդ կամավոր աշխատանք կատարող անձի համար տվյալ կազմակերպությունից գանձվում է 250.000 դրամ։

Ամենայն հավանականությամբ, իշխանությունն այս քայլին գնաց, որպեսզի կարողանա վերահսկել ընդդիմության կազմակերպած միջոցառումների ժամանակ որպես կամավորներ աշխատողներին։ Օրինակ՝ քանի հոգի է ընդդիմության կազմակերպած հավաքներին կամավորագրվել թռուցիկներ բաժանելու և այլ աշխատանքներ կատարելու համար։

Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի ֆոնին բազմաթիվ քաղաքացիներ են կամավորագրվում, որպեսզի օգնություն ցուցաբերեն տուժած քաղաքացիներին, ինչը ողջունելի է։ Սակայն հարց է առաջանում, արդյո՞ք Կառավարությունը իր իսկ ընդունած օրենքը գործածում է, թե՞ ոչ, մինչ օրս որևէ կամավորական աշխատանք կատարողի հետ պայմանագիր կնքվե՞լ է, թե՞ ոչ։

Եթե ոչ, ապա իշխանության ներկայացուցիչները բարոյական իրավունք չունեն որևէ անհատի կամ կազմակերպությանը տուգանել՝ կամավոր աշխատանք կատարող անձի հետ պայմանագիր չկնքելու համար։

Ամենից շատ դիտված