Իշխանության վարած արտաքին քաղաքականությունը տանում է դեպի անորոշություն. պատմաբան

Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 22:39 28-05-2024
«Նորագույն պատմության մեջ 1918 թվականի այս օրը հռչակվեց Հայաստանի անկախությունը, այսինքն՝ կազմավորվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Այն ժամանակ, ինչպես հիմա, տարածաշրջանը հայտնվել էր գերտերությունների բախման կիզակետում»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է պատմաբան, ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը։

Պատմաբանի խոսքով՝ մեկ տարվա ընթացքում 1918-19թթ. մեր հանրապետությունը իր տարածքները ընդարձակեց։

«Սակայն 1919-20 թթ. մեծ կորուստներ եղան։ Այսինքն՝ անկախության այդ տարիները եղան և՛ կտրուկ վերելքի տարիներ, և՛ անկման տարիներ։ Պատճառն այն էր, որ Թուրքիան, լինելով որպես պարտված պետություն, ավելի շահեկան դուրս եկավ, քան Հայաստանը, որը Անտանտի դաշնակիցն էր»,-շարունակում է Բոյաջյանը։

Արտաշես Բոյաջյանի խոսքով՝ ոչ մի պարագայում չպետք է նսեմացնել այս տոնը, անկախ այն հանգամանքից, թե ինչ մարտահրավերների առջև ենք կանգնած։

Պատմաբանն անդրադարձել է նաեւ մեր երկրի խնդիրներին, իշխանության կողմից վարվող արտաքին քաղաքականությանը։

Բոյաջյանի գնահատմամբ՝ իշխանության վարած արտաքին քաղաքականությունը անհասկանալի է ու անորոշ։


Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում