Անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուք Երևանում՝ Եղիշե Չարենցի անվան դպրոցի մոտ․ կա վիրավոր. shamshyan.com
copy image url

Անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուք Երևանում՝ Եղիշե Չարենցի անվան դպրոցի մոտ․ կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 10 ամիս առաջ - 21:24 27-05-2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 22-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնել են, որ Ամիրյան փողոցի 9 հասցեում գտնվող Եղիշե Չարենցի անվան դպրոցի մոտ երեխաների կողմից ծեծի ենթարկելու և որովայնի շրջանում հարված ստանալու հետևանքով շտապ օգնության 02 խումբը «Պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան Երևանի բնակիչ 15-ամյա Ա․ Ք․-ն է։

Ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ա. Ք․-ին ծեծի են ենթարկել Երևանի բնակիչներ 14-ամյա Հ․ Պ․-ն, 15-ամյա Ա․ Գ․-ն, 15-ամյա Վ․ Ս․-ն, 15-ամյա Պ․ Մ․-ն և 15-ամյա Մ․ Ե․-ն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված