Մայիսի 23-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի շտապօգնության 01 խմբի բուժանձնակազմը Հյուսիսային պողոտայի «Պարմա» սուպերմարկետի մոտ կանչ են ստացել, որ 14 տարեկան երեխա է արնահոսում, որից հետո զանգահարել է անցորդ և հայտնել, որ Կողբացու փողոցում հետույքի շրջանում դանակահարված երեխա կա, մոտեցել են նշված հասցեներ, սակայն ոչ ոքի չեն հայտնաբերել:
Պարզվել է, որ ժամը 01։30-ի սահմաններում Տերյան փողոցի 19 շենքի բակում Երևանի բնակիչներ 15-ամյա Ա․ Խ․-ի, 16-ամյա Ս․ Մ․-ի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 15-ամյա Ա․ Պ․-ի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը, Ս.Մ․-ն իր մոտ եղած դանակով սպառնացել է Ա. Խ․-ին, իսկ Ա. Պ․-ն մեկ անգամ հարվածել է` պատճառելով մարմնական վնասվածք:
Ա. Խ․-ն ոստիկաների բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Նույն օրը ժամը 14։35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «Էջմիածին» բժշկական կենտրնոից հայտնել են, որ Ա.Պ․-ն «աջ նստատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ դիմել է բուժօգնության:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Ս.Մ․-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: