Գյումրիում եմ ապրում, բայց չգիտեմ՝ իրենց տված գումարով կարո՞ղ եմ Գյումրիում տուն գտնել. արցախցի

Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 22:19 24-05-2024
Նելսոն Բաբայանը մասնագիտությամբ կենսաբանության ուսուցիչ է։ Արցախի Մարտունի քաղաքից է բռնի տեղահանվել, այժմ Գյումրիում է բնակվում։ Շիրակի մարզպետի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացրել Oragir.News-ին։ Հանդիպմանը քննարկվել է Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման հարցը։

«Մանրամասն ներկայացվեց բնակարանների ձեռքբերման հարցերը։ Ես Գյումրիում եմ ապրում, չէի ուզենա Գյումրիից գնալ, բայց չգիտեմ՝ այդ գումարով կարո՞ղ եմ Գյումրիում տուն գտնել»,- ասում է արցախցի տղամարդը։

Մանրամասները՝ տեսանյութում։