Իրանի հետ հարաբերությունները պետք է էլ ավելի խորացնել․ Բագրատ Սրբազան
copy image url

Իրանի հետ հարաբերությունները պետք է էլ ավելի խորացնել․ Բագրատ Սրբազան

Ներքին 10 ամիս առաջ - 11:34 23-05-2024
ԻՆչպես արդեն հայտնել ենք, այսօր վաղ առավոտյան Բագրատ Սրբազանը այցելել է Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և գրառում կատարել Նախագահ Էբրահիմ Ռայիսիի և պատվիրակության մյուս անդամների ողբերգական մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների մատյանում։

«Մեր սիրտը, մեր աղոթքները Իրանի ժողովրդի հետ են։ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի շատ բարեկամ երկիր է և այն եզակի երկիրը, որը մեր ժողովրդին հարազատաբար գուրգուրել և պահել է։ Այն բոլոր սպառնալիքները, որ տեղի են ունենում աշխարհում և կարող են որևէ կերպ վնասել հայ-իրանական հարաբերությունները, պետք է չեզոքացվեն։ Հարաբերությունները պետք է էլ ավելի խորացնել ու զարգացնել, դրա անհրաժեշտությունը կա։ Ես կարծում եմ, որ պետք է գնահատանքով անդրադառնանք Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության հաստատուն հայտարարություններին՝ ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

Ամենից շատ դիտված