«ՄԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԽՈՐԱՑՆԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ»․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆ
copy image url

«ՄԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԽՈՐԱՑՆԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ»․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆ

Ներքին 4 տարի առաջ - 15:06 17-02-2021

Հայաստանն ու Իրանը նպատակ ունեն խորացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, ինովացիաների ոլորտում:

Երևանում անցկացվել է բարձր տեխնոլոգիական միջոցառում, դրա շրջանակում ՝ բարձր տեխնոլոգիաներին և ստարտափերին նվիրված իրանական ցուցահանդես:

«Վերջին տարիներին Իրանից բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման տեսակարար կշիռը զգալիորեն աճել է: Մենք ցանկանում ենք խորացնել միջազգային համագործակցությունը տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ»,- ասել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին:

Նա կարևորել է երկու երկրների գիտնականների, ձեռներեցների, ստարտափերների համագործակցությունը, փորձի փոխանակումը, փոխադարձ ներդրումների իրականացումը: «Մենք պատրաստ ենք համագործակել Հայաստանի բուհերի, լաբորատորիաների և գիտական կենտրոնների վերազինման գործում: Կարող ենք առաջարկել իրանական լաբորատոր արտադրանքներ՝ որակյալ և մատչելի գներով, ունենք բժշկական սարքավորումներ, կապի ոլորտում արտադրանքներ, որոնք կարող ենք տրամադրել Հայաստանի համապատասխան մարմիններին»:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գոռ Մելիքյանը միջոցառումը լավ առիթ է համարել համատեղ ծրագրերին ուժ տալու, բարձր տեխնոլոգիական ուղղություններով համագործակցությունն ակտիվացնելու համար: Նա ՀՀ կառավարությունը բարձր տեխնոլոգիաների զարգացումը հայտարարել է որպես առաջնահերթ ուղղություն:

Փոխնախարարն հայտնել է, որ չնայած դժվարություններին՝ 2020-ին հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունների եկամուտներն աճել են մոտ 20 տոկոսով, աճել են նաև ընկերությունների, դրանցում աշխատողների թիվը, կառավարությունը թիրախային ծրագրերով 2021-ին կխթանի այդ աճը․ «Այսինքն՝ Հայաստանն ունի շատ մեծ պոտենցիալ՝ զարգացման ուղղությամբ, և հրավիրում ենք մեր իրանական գործընկերներին՝ մասնակցել այն գործընթացներին ծրագրերին, որ մենք իրականացնում ենք Հայաստանում: Միևնույն ժամանակ շատ հետաքրքրված եմ այն ծրագրերով, որ Իրանն է իրականացնում»: