450 մլն եվրոյով Զվարթնոցի համար նոր տերմինալ կկառուցվի
copy image url

450 մլն եվրոյով Զվարթնոցի համար նոր տերմինալ կկառուցվի

Ներքին 10 ամիս առաջ - 17:21 22-05-2024
Օդանավակայանի գործող տերմինալը չի բավարարում, որպեսզի հոսքը սպասարկի։ Լավարկման տեղ կա, անընդհատ լավարկվում են հոսքերի կառավարման հարցերը, բայց դա բավարար չի, պետք է նոր տերմինալ կառուցվի, այս մասին ԱԺ-ում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Նոր տեմինալի կառուցման շուրջ այս պահին կան բանակցություններ, դրանք բավականին բարդ են, որովհետև գործող կոնցեսիոն պայմանագրով հարաբերությունները շարունակելն անհնարին է։ Կան պարամետրեր, որոնք այսօրվա իրականության մեջ ՀՀ-ի համար անընդունելի են»,-ասաց Մհեր Գրիգորյանը։

Նա նշեց, թե նոր տերմինալի նախագիծը կա, իսկ պայմանագրի այլ դրույթների հետ կապված քննարկումները շարունակվում են։

«Ներդրման չափն այս պահին մոտ 450 մլն եվրոյին համարժեք է»,-ասաց Գրիգորյանը