«Զվարթնոցի» ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել
copy image url

«Զվարթնոցի» ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

Ներքին 4 ամիս առաջ - 16:51 10-12-2024
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տեղեկությունն ստացվել է դեկտեմբերի 4-ի երեկոյան։

Այն օպերատիվորեն ստուգվել և հաստատվել է։ Բաժնի ծառայողները զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ուղևորների բարձրակարգ սպասարկման սրահում ձերբակալել և բաժին են ներկայացրել 30-ամյա երիտասարդի։

Նրա պայուսակում հայտնաբերվել են 7 փամփուշտով լիցքավորված ատրճանակ և դանակ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է փորձաքննություն:

Ամենից շատ դիտված