ՀՀ-ն պետք է լինի հզոր, անկախ պետություն։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Հաշվի առնելով մեր ունեցած տեղեկությունները, մեզ մոտ կարծիք է ստեղծվում, որ մեր գործըկերները և ՀՀ շատ քաղաքացիներ ծառայում են այլ պետությունների։ Եվ եթե մենք գնանք տարիներ հետ, տեսնենք, թե ՀՀ-ն ովքեր ու ինչ ձևով են կառավարել, տեսնենք, թե ինչպես էին վարվում այն մարդկանց հետ, որոնք կապեր ունեին այլ երկրների հետ․․․ Նրանք կամ բանտում էին հայտնվում, կամ մահանում էին։ Մի ստիպեք, որ ձեր նկատմամբ նույն գործիքակազմը կիրառենք», - հայտարարել է նա՝ ակնհայտորեն հնչեցնելով սպառնալիք ու շեշտելով՝ «պտք ա ձեր չափը լավ ճանաչեք»։