Խաչատուր Սուքիասյանը զայրացրել է նաև իր իսկ թիմակիցներին. Փաստ
copy image url

Խաչատուր Սուքիասյանը զայրացրել է նաև իր իսկ թիմակիցներին. Փաստ

Մամուլ 3 տարի առաջ - 10:21 28-08-2021

«Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման վերջին օրն իր ելույթով հանրության ու տեղեկատվական դաշտի ուշադրության կենտրոնում հայտնվեց իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Վերջինս, ի թիվս այլոց, ԱԺ ամբիոնից, ապա նաև լրագրողների հետ ճեպազրույցում լուրջ մեղադրանքներ հնչեցրեց նաև Վազգեն Սարգսյանի հասցեին՝ նրան բացահայտ մեղադրելով պետական հեղաշրջման, ինչպես նաև բանակը քաղաքականության մեջ ներգրավելու մեջ։ «Գռզո» մականունով հայտնի պատգամավորի այդ ելույթը առաջացրել է ոչ միայն ընդդիմադիրների, այլև հենց իշխանական ու մերձիշխանական որոշ գործիչների զայրույթը:

«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս հայտարարությունից հետո բավական սուր խոսակցություն է տեղի ունեցել Սուքիասյանի և իշխանական թիմում ներկայումս դիրքավորված հատկապես «հին գվարդիայի» ներկայացուցիչների միջև, որոնք նրան բաց տեքստով հասկացրել են, որ չեն հանդուրժի նման վարքագիծ, ինչպես նաև ակնարկել են, որ առաջին հնարավորության դեպքում փորձի ամեն կերպ խմբագրել սեփական մտքերը։

Ի դեպ, ոմանք այս օրերին նաև հրապարակային են իրենց անհամաձայնությունը հայտնել իրենց թիմակցի հետ: Ավելորդ չէ հավելել, որ «Գռզոյի» դեմ դատական հայց է ներկայացնելու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ազգային ժողովում իր հասցեին արված հայտարարությունների կապակցությամբ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում