Կոտայքի մարզում 36-ամյա վարորդը Mazda-ով մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում․ կան վիրավորներ․ shamshyan.com
copy image url

Կոտայքի մարզում 36-ամյա վարորդը Mazda-ով մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում․ կան վիրավորներ․ shamshyan.com

Ներքին 2 ամիս առաջ - 18:50 16-02-2025
Այսօր՝ փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Մուշեղ Ն․-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Ջրառատ թաղամասի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Մարատ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված