Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից․ Հրապարակ
copy image url

Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից․ Հրապարակ

Մամուլ 11 ամիս առաջ - 08:51 16-05-2024
Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ Օպերայում ՎԶԵԲ տարեկան համաժողովն էր, որին մասնակցում էր նաեւ Դանիայից վերադարձած Նիկոլ Փաշինյանը, իսկ «Դվինում» միջազգային ֆորում էր, որին մասնակցում էր Վահագն Խաչատուրյանը: ՀՀ իշխանությունն այնքան սարսափած է սրբազանի առաջնորդած պայքարից, որ աննախադեպ անվտանգության միջոցներ էին ձեռնարկել` մեծ թվով քաղաքացիական հագուստով ոստիկաններ կային «Դվին»-ում, Օպերան երկաթյա արգելապատնեշների մեջ էին առել, փակել էին հարակից փողոցները եւ ներքին զորքերի հազարավոր ոստիկաններ էին բերել մարզերից: Օպերայի գլխին էլ դիպուկահարներ էին կանգնած: Համաժողովի մասնակիցներին թույլ չեն տվել Օպերայի նախասրահում կանգնել` զրուցել, զուգարան գնալուց էլ են հետեւել: