ՔՊ-ական փչան Սուրոյի աները ապօրինաբար ավազի հանք է շահագործում

Ներքին 11 ամիս առաջ - 18:30 11-05-2024
Կարկառուն ՔՊ-ական, հանրությանն առավել փչան Սուրո մականունով հայտնի Արագածավան գյուղի Ջրօգտագործողների ընկերության վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանի աները Արագածավան գյուղում տարածք է վարձակալել, որտեղ ապօրինաբար՝ առանց լիցենզիայի, ավազի հանք են շահագործում։

Մեր տեղեկություններով՝ հանքի տարածքից բազմիցս ապօրնաբար ավազ է դուրս բերվել, որն օգտագործվում է գրունտային ճանապարհների կառուցման համար։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են հանքի տարածքից կրկին ապօրինաբար ավազ դուրս բերում։ Ավազ դուրս բերող բեռնատարները շարժվում էին Գյումրու ուղղությամբ։

Հանքից արդյունահաված ավազը բավականին ցածր որակ ունի ու կառուցված ճանապարհների համար հետագայում խնդիրներ է ստեղծելու։

Նկատենք, որ չնայած հանքը պատկանում է Սուրեն Թորոսյանի աներոջը, սակայն նրա գործերով անձամբ զբաղվում է Թորոսյանը։ Վերջինս հավանաբար վստահ է, որ ՔՊ-ականների հետ ունեցած կապերի շնորհիվ ինքն անպատժելի է, ուստի կարող է ապօրինի գործունեություն ծավալել։

Մանրամասները՝ տեսնյութում․

Ամենից շատ դիտված