Ալեն Սիմոնյանի աները պաշտոն ստացավ
copy image url

Ալեն Սիմոնյանի աները պաշտոն ստացավ

Ներքին 2 տարի առաջ - 00:03 15-10-2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով՝ «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Ձոնիկ Մարգարյանը։ Նա Ալեն Սիմոնյանի աներն է։

Ձոնիկ Մարգարյանը, հաղթահարելով Արդարադատության նախարարության «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը, ընտրվել է տնօրենի պաշտոնում։

«Մարգարյանը 2021 թ.-ից իր մասնագիտական ներուժն ու գիտելիքները ներդրել է Արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների զարգացման գործում։

2021 թվականին «ՀՀ Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում զբաղեցրել է տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ 2022 թվականի ապրիլից հանդիսացել է «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը։

Շնորհավորում ենք պարոն Մարգարյանին եւ մաղթում բեղմնավոր աշխատանքային գործունեություն եւ ներուժ՝ շարունակելու իրեն վստահված կազմակերպության զարգացման գործը»,– ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում