Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
copy image url

Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը

Ներքին 11 ամիս առաջ - 14:54 11-05-2024
Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։

««Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետում Նիկոլյանին թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Վերջինս արդեն 20 օր անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանում։ Նիկոլյանի առողջական վիճակը ծանր է։

Հիշեցնենք, որ Լեո Նիկոլյանը 2024թ-ի մարտ ամսից Տավուշի շուրջ ստեղծված իրադարձությունների ընթացքում գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր է պատրաստել միջազգային մամուլի համար։

Նիկոլյանը համոզված է, որ իր մուտքը Հայաստան արգելելը քաղաքական հարց է։

Հաշվի առնելով առողջական ծանր վիճակը` հորդորում ենք Լեո Նիկոլյանին դադարեցնել հացադուլը և այլ տարբերակով պայքարել արդարության վերականգնման համար»,- նշված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված