Մեր ուժերն ի սպաս «Տավուշը հանուն հայրենիքի» համահայկական շարժման. ՀԴԿ
copy image url

Մեր ուժերն ի սպաս «Տավուշը հանուն հայրենիքի» համահայկական շարժման. ՀԴԿ

Ներքին 11 ամիս առաջ - 23:42 04-05-2024
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն ի սկզբանե ողջունել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման սկզբնավորումը։ Արցախի Հանրապետության անկմանը հաջորդող Հայաստանի ապօրինի սահմանազատում-սահմանագծման ծանրագույն այս պահին գերաշնորհ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ շարժումը գալիս է դեպի քաղաքամայր Երևան։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը:

Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում հանուն հայոց ինքնիշխան, ժողովրդավարական պետության և նրա քաղաքացիների պաշտպանության ծավալված արդար շարժմանը։ ՀԴԿ- ն համոզված է՝ այս շարժումն արդեն համահայկական է, և բոլորս նվիրյալ զինվորի կարգավիճակով պատրաստ ենք ծառայելու պետականության պաշտպանության սրբազան գործին։ Գրավյալ Արցախից մինչև մասնատվող Տավուշ, ապա՝ ողջ Հայաստան մեր ուժերը միավորելու ենք, ճշմարտությունը հաղթելու է։