Փյունիկը կարևոր հաղթանակ տարավ, Նոան նույնպես չսայթաքեց
copy image url

Փյունիկը կարևոր հաղթանակ տարավ, Նոան նույնպես չսայթաքեց

Սպորտ 11 ամիս առաջ - 21:38 09-05-2024
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում կայացան 2 հանդիպումներ։ Առաջատարներ «Նոան» և «Փյունիկը» հաղթանակներ տարան․ պահպանվեց թիմերի միջև տարբերությունը։

«Փյունիկը» 3։1 հաշվով հաղթեց «Վանին»՝ չնայած առաջինն էր գոլ բաց թողել․ Գոնսալվեսի, Կովալենկոյի և Օտուբանջոյի գոլերը հաղթանակ պարգևեցին երևանյան թիմին։

«Նոան» Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նվազագույն հաշվով՝ 1։0, առավելության հասավ «Արարատի» նկատամբ․ հանդիպման միակ գոլը խաղասկզբում խփել է Արթուր Միրանյանը։

«Նոան» 74 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Փյունիկը» զիջում է 1 միավոր։