«Արարատ-Արմենիան» կարևոր հաղթանակ տարավ՝ պահպանելով թեժ վերջաբանը
copy image url

«Արարատ-Արմենիան» կարևոր հաղթանակ տարավ՝ պահպանելով թեժ վերջաբանը

Սպորտ 2 տարի առաջ - 20:55 14-05-2022
«Արարատ-Արմենիա» - «Վան» հանդիպումով մեկնարկեց ֆուտբոլի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրը։

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում երևանյան թիմը հաղթեց նվազագույն՝ 1։0 հաշվով։

Հանդիպման ելքը վճռվել է 70-րդ րոպեին. անկյունայինից փոխանցումից հետո Սերգեյ Վակուլենկոն գլխի հարվածով գրավել է «Վանի» դարպասը։

Սերգեյ Գունկոյի գլխավորած «Արարատ-Արմենիան» այս հաղթանակից հետո 68 միավորով մոտենում է առաջատար «Փյունիկին» (70 միավոր), որը տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել։ Վաղը՝ մայիսի 15-ին, Եղիշե Մելիքյանի գլխավորած «Փյունիկը» հյուրընկալելու է «Ուրարտուին»։

Ամենից շատ դիտված