Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
copy image url

Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը

Ներքին 11 ամիս առաջ - 16:53 07-05-2024
Հայաստանում պահպանվում են աշխատավարձի աճի միտումները: Այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 8.2 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 282,879 դրամ: Այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, այն ավելացել է 12.5 տոկոսով, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ աճը կազմել է 8.1 տոկոս:

Նշվում է, որ այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 307 հազար 655 դրամ: