Նիկոլ Փաշինյանի բոլոր խոսքերը սուտ են, ինքն էլ սուտ է ծնվել․ գնդապետ Գրիգորյան

Ներքին 11 ամիս առաջ - 22:06 06-05-2024
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթն արդեն երրորդ օրն է՝ շարժվում է դեպի մայրաքաղաք։ Այսօրվա կանգառը Սոլակն է։

Oragir.News-ի հետ զրույցում շարժման անդամներից գնդապետ Գրիգոր Գրիգորյանն ասաց, որ շարժման արձագանքը շատ մեծ է։

«100 տարին մեկ տրված է մեր ազգին, որ եկեղեցին պիտի փրկության առիթ դառա, ինչպես 18 թ․ մեր բանակը կաթողիկոսի մի խոսքով կանգնեց փախուտի ճանապարհից և հաղթանակեց Սարդարապատում։ Եկեղեցին պիտի իր վերջնական խոսքը ասի և այս տականքներին քշի մեր երկրից և մեր երկիրը փորձի հզորացնել։ Նաև ասեմ՝ այսօր ոչ միայն Հայաստանում, այլև բազմաթիվ հայեր տոմսեր են գնել, որ գան, ամսի 9-ին լինեն Հանրապետության հրապարակում և տոնեն այն հաղթանակը, որին մենք գնում ենք»,-ասաց գնդապետը։

Գնդապետը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանի բոլոր խոսքերը սուտ են եղել, նա սուտ է ծնվել։

Մանրամասները՝ տեսանյութում։