Քաղաքապետարանն էլ է պատասխանատու. հարցում՝ երեկվա ջրհեղեղի մասին

Նրանց կարծիքով 11 ամիս առաջ - 20:00 04-05-2024

Անի Ներկարարյան

Լրագրող

Մինչ Երևանի քաղաքային իշխանությունները պարբերաբար մեծացնում են քաղաքացիների վրա դրված հարկային բեռը, ամեն անգամ, երբ մայրաքաղաքում առատ տեղումներ են լինում քաղաքը վերածվում է սահադաշտի, կամ ջրհեղեղից տուժած շրջանի։

Նման միջադեպ էլ արձանագրվեց երեկ, երբ ուժգին անձրևի հետևանքով բազմաթիվ մեքենաներ հայտնվել էին ջրի տակ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում՝ անցորդներից հետաքրքրվել՝ իրենց կարծիքով՝ քաղաքապետարանը պատասխանատո՞ւ է երեկվա ջրհեղեղի համար։

Մի տղամարդ, պատասխանելով հարցին ասաց, որ պատասխանատու են բոլորը, այդ թվում նախկին իշխանությունները։

Մի քանիսն էլ ասացին, որ ոչ ոք մեղավոր չէ, քանի որ քաղաքապետարանը բնության դեմ անզոր է։

«Ես խաբար չեմ, որ ջրհեղեղ է եղել, սաղ աշխարհը ջրհեղեղ է»,- ասաց մի տղամարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված