Պատասխանատուն քաղաքապետարանն է, մեղավորը՝ ժողովուրդը․ որ բողոքեն օդը մաքուր կլինի․ հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 4 ամիս առաջ - 17:30 18-12-2024
Վերջին օրերին սոցցանցերում օդի աղտոտվածության հետ կապված քննարկումները չեն դադարում։
Ըստ օդի աղտոտվածության մոնիտորինգի ցուցանիշների` մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը 5-7 անգամ գերազանցում է համաշխարհային առողջապահական չափանիշները։ Նորմայում աղտոտվածության ինդեքսը պետք է չգերազանցի 50-ը, սակայն Երևանում վերջին օրերին հասել է 430–ի, ինչը բուռն քննարկման թեմա է դարձել սոցցանցերում։

Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշները շատ մտահոգիչ են և առողջության համար կարող են ծանր հետևանքներ ունենալ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) օդի աղտոտվածությունն անվանում է «անտեսանելի կիլլեր», քանի որ մարդը փոփոխությունները չի տեսնում, բայց օրգանիզմն անպայման զգում է։

Oragir.News-ն այսօր շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով Երևանում օդի վտանգավոր դառնալու համար ո՞վ է պատասխանատու և ի՞նչ պատասխանատվության պետք է ենթարկվի»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ պատասխանատուն քաղաքային իշխանությունն է։ Քաղաքացիներից ոմանք էլ նշեցինք, որ դա բոլորի մեղավորություն է։

«Պատասխանատուն բնապահպանության նախարարությունն է»,- ասաց մի կին։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ այդ հարցի պատասխանը շատ պարզ է։ «Իշխանությունը, էլ ով պիտի լինի»,- ասաց նա։

Անցորդներից մեկն էլ նշեց, որ պատասխանատուն ժողովուրդն է։ «Ժողովուրդն է , որ լավ բողոքեն, օդը մաքուր կլինի»,- պատասխանեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ դժվարանում է այդ հարցին պատասխանել, բայց մեղավոր են նրանք, ովքեր այդ ոլորտի պատասխանատուներն են։ «Քաղաքապետարանը, բոլորը պատասխանատու են»,- ասաց նա։
Հարցվածներից մեկն էլ նշեց, որ միանշանակ քաղաքային իշխանությունն է պատասխանատու։ «Պատասխանատուն միանշանակ քաղաքապետարանն է, բայց պատասխանատվության ենթարկելու մասով ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում