Այսօր ոստիկանները կրկին թույլ չեն տվել Բագրատ Սրբազանին, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին և «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանին մտնել Կիրանց։
«Խնդրեցի, որպեսզի գնանք գյուղացիներին տեսնենք, լինենք նրանց կողքին, սակայն հայրենիքը պաշտպանող ամրակուռ ոստիկանությունը կարծում է՝ մնացել ենք իրենց ողորմությանը, լավ են զգում իրենց՝ ասելով՝ ոչ, չեք կարող»,- ասաց Բագրատ Սրբազանը։