ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նիստի ժամանակ դարձյալ խնդրեց ընդդիմադիր գործընկերներին իր՝ քաղաքացու վրա թքելու մասին չխոսել։ Նա ասաց, որ ներողություն է խնդրել իր սխալ արարքի համար։
Ինչ վերաբերվում է քննադատություններին, որ ինքն իրավական պատասխանատվություն չի կրել, Սիմոնյանը պատասխանեց, որ այդ անձը բողոք չի ներկայացրել։
«Ես այդ արանքն անընդունելի եմ համարում, եզրակացություն եմ արել, որ հույզերին եմ տրվել»,- հավելեց ԱԺ նախագահը։