Մեր պետությունը կորցրել է իրեն որպես պետություն, ոչ ոք մեզ չի հավատում. հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 12:20 03-05-2024
Ժողովրդավարական երկրները տարբերակված դիրքորոշում են հայտնում Հայաստանում և Վրաստանում հակաժողովրդավարական երևույթների վերաբերյալ։ Օրինակ՝ ապրիլի 30-ին Հայաստանում և Վրաստանում տեղի են ունեցել հակակառավարական ցույցեր։ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը դատապարտել է Վրաստանում ցուցարարների դեմ ոստիկանների կիրառած բռնությունները, իսկ Երևանում ցուցարարների և լրագրողների դեմ բռնությունները, որն ապացուցող բազմաթիվ տեսագրություններ են տարածվել համացանում, համարժեք գնահատականի չեն արժանացել ժողովրդվարարական պետությունների, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից։

Oragir.News-ը հարց է ուղել քաղաքացիներին՝ «Ինչու՞ Եվրոպան չի դատապարտում քաղաքացիների և լրագրողների դեմ բռնությունները»։

Հարցվածների մեծ մասի կարծիքով Եվրոպային ձեռնտու է ՀՀ իշխանությունների կողմից քաղաքացիների և լրագրողների դեմ բռնությունները։ «Եվրոպացիներն ամենակաշառված ժողովուրդն են»,- նշեց մի քաղաքացի։ «Մեր պետությունը կորցրել է իրեն որպես պետություն։ Ոչ ոք մեզ չի հավատում։ Դրա համար էլ չեն մեղադրում; Թույլ պետություն ենք»,- ասաց մեկ այլ քաղաքացի։ Հարցվածների մի մասը դժվարացավ պատասխանելհարցին։ Իսկ մի անցորդ նկատեց՝ «Շատ լավ է անում։ Ի՞նչ բռնություն է լրագրողների դեմ։ Լրագրողներն են հրահրում, ոստիկաններն էլ ճիշտ են անում»։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզում հատվածական սահմանազատման պատճառով ցույցեր են կազմակերպվում Տավուշում, միջպետական ճանապարհներին և Երևանում, փակվում են փողոցներ։ Ոստիկանությունը երբեմն բռնություն է կիրառում խաղաղ ցուցարարների և ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ։ Ցուցարարաները մտահոգություն են հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը ամբողջական և հիմնավոր սահմանազատում իրականացնելու խնդիր չունի, այլ Ադրբեջանի ճնշումների տակ հանձնում է ՀՀ վերահսկողության տակ գտնվող տարածքները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված