Համատեղ պայքարի պլան դեռ չկա․Հրապարակ
copy image url

Համատեղ պայքարի պլան դեռ չկա․Հրապարակ

Մամուլ 11 ամիս առաջ - 08:37 26-04-2024
Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ տարբեր մարզերում եւ Երեւանում։ Երեկ վաղ առավոտից միջպետական, ներմայրաքաղաքային փողոցներ էին փակվում:

Շարքային քաղաքացիների կողքին էին նաեւ ընդդիմադիր պատգամավորներ, ավագանու անդամներ, հանրային դեմքեր։

Բայց ակցիաների հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն էր, թեպետ ձեռքերը ծալած չեն նստել նաեւ «Պատիվ ունեմ»-ի անդամները, որոնք բերման ենթարկված ցուցարարների ետեւից այցելում էին ՁՊՎ եւ ոստիկանություն:

Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի պլան դեռ չի մշակվել: Ճիշտ է՝ մարտավարական առումով հակասություններ չկան ընդդիմադիր թևերի միջեւ, սակայն «որոշակի հարցեր կան, որոնք դեռեւս ճշգրտումների փուլում են»: Ինչ հարցեր՝ հնարավոր չեղավ մանրամասնել։

Ամենից շատ դիտված