Չի´ վերջացել ոչ մի բան, նոր է սկսվում. սա լինելու է մեր հաղթանակի սկիզբը․ Բագրատ Սրբազան

Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 15:27 23-04-2024
Տավուշի մարզում շարունակվում են բողոքի ցույցերը։ Ճանապարհը փակած քաղաքացիները իշխանություններից պահանջում են կասեցնել Տավուշի մարզի սահմանակից գյուղերի հանձնման գործընթացը։

«Սա ստի և ճշմարտության պայքար է։ Այլևս գիծը մեր ետևից քաշված է, մեր առաջն է պարզված։ Չի՛ վերջացել ոչ մի բան, նոր է սկսվում. սա լինելու է մեր հաղթանակի սկիզբը»,- գյուղացիներին ուղղված խոսքում ասաց Բագրատ Սրբազան Գալստանյանը, հորդորելով ցուցարարներին ինքնագլուխ նախաձեռնություննեով հանդես չգալ, հույզերն ու զգացումները մի կողմ թողնել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները սահմանազատման հանձնախմբի աշխատանքային 8-րդ հանդիպման ժամանակ ստորագրել են փաստաթուղթ, որով Ադրբեջանին է հանձնվել Տավուշի մարզի սահմանակից որոշ տարածքներ։

Նշենք նաև, որ Տավուշում արդեն մի քանի օր է շարունակվում են բողոքի շուրջօրյա ցույցերը։ Գյուղացիները և նրանց միացած որոշ քաղաքական նախաձեռնություններ փակել են միջպետական ճանապարհը և իշխանություններից պահանջում են կասեցնել Տավուշի մարզի սահմանակից գյուղերի հանձնման գործընթացը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում