Նիկոլն ունի մեկ հենարան՝ Ոստիկանությունը, բայց շուտով դա էլ կհասկանա, որ ամեն ինչ վերջացել է. Սաղաթելյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:06 29-04-2022
«Հայ ժողովուրդը ոտքի է կանգնել։ Ժողովուրդը ոտքի է կանգնել և պատրաստ է պաշտպանելու իր իրավունքները։ Իշխանականները այլևս չեն տիրապետում իրավիճակին։ Առաջիկա օրերին դուք դա հստակ կտեսնեք»։ Այս մասին այսօր տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչ էին սպասում, արդյոք ստացան իրենց ուզած արդյունքը։
«Ժողովուրդը ուզում է անվտանգություն, բարեկեցություն, հայրենիք և քաջ գիտակցում է, որ սա Հայաստանի լինելիության հարցն է, դրա համար ոտքի է կանգնել և գնալու է մինչև վերջ։ Նիկոլը մեր երկրում ունի հենարան. դա ոստիկանությունն է, որը շուտով կհասկանա, որ ամեն ինչ վերջացել է»,- ասաց Սաղաթելյանը։

Անդրադառնալով առաջիկա գործողություններին՝ Սաղաթելյանն նշեց․ «Ամսի 1-ից մենք սկսում ենք մեր պայքարի վերջնական, կարևոր փուլը, այսինքն՝ սկսելու ենք անհնազանդության գործողություններ, որը կարճ ժամանակում կբերի այս իշխանության հեռացմանը»։