Վրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները
copy image url

Վրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները

Արտաքին 11 ամիս առաջ - 20:43 22-04-2024
«Վրաստանը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի կողմից ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ»:

Այս մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի X-ի հրապարակման մեջ։

«Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմամբ և վերահաստատում է իր ամուր հանձնառությունը՝ նպաստելու երկու հարևան երկրների միջև խաղաղության և վստահության կառուցման գործընթացին»,- ասվում է հրապարակման մեջ։

Ձեզ գուցե հետաքրքրի