26-ամյա տղամարդը 15-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել. նա ձերբակալվել է. shamshyan.com
copy image url

26-ամյա տղամարդը 15-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել. նա ձերբակալվել է. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 13:17 04-03-2024
Փետրվարի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 50-ամյա Գ․ Ա․-ն և հայտնել, որ 1 օր առաջ իր 15-ամյա աղջիկը դպրոցից տուն վերադառնալիս է եղել, երբ անծանոթ տղամարդը մոտեցել է երեխային, ապա հարցրել է, թե մոտակայքում որտեղ կա մթերային խանութ, երեխան էլ նրան ցույց է տվել խանութի տեղը, ու հասնելով Թբիլիսյան խճուղում գործող խանութի հետնամաս, այդ տղամարդը երեխային գրկել է, սկսկել համբուրել շուրթերը, մարմնի մասերը։

Երեխային հաջողվել է նրա ձեռքից փախչել ու կատարվածի մասին հայտնել է ծնողներին։

Կարճ ժամանակ անց տղամարդուն հայտնաբերել են Թբիլիսյան խճուղում և սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։

Նա Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արամ Մ․-ն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ձեզ գուցե հետաքրքրի