Զզվո՛ւմ եմ քեզնից, ճանապարհը բացի․ ոստիկանը՝ ցուցարար կնոջը

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:57 18-04-2024
ԴՕԿ կուսակցության համակիրները կրկին փորձել են փակել Երևանի Աբովյան փողոցը, շղթա կազմելով։ Ոստիկնները 30 վայրկյան են տրամադրել ցուցարարներին, այնուհետև նրանց հրելով դուրս են բերել փողոցից։

Ցուցարարներից մի կին ոստիկնանին դիտողություն է արել, որ չհրի իրեն։ Ոստիկանը հակադարձել․ «Զզվո՛ւմ եմ քեզնից, ճանապարհը բացի՛ր»։

Ցուցարարների մի մասը ցրվել է, մյուսները շարունակել են իրենց բողոքի երթը քայլելով մայթերով։

Նշենք, որ ցույցին մասնակցող ԴՕԿ կուսակցության համակիրների մեծ մասը միջին տարիքի կանայք են։

Հիշեցնենք, որ ԴՕԿ կուսակցության համակիր մի խումբ կանայք առավոտյան Երևանում, մետրոյի «Երիտասարդական» կայարանի մերձակայքում բողոքի ակցիա են կազմակերպել, պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին