ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ հունվարի 31-ին հանդես կգա մամուլի ասուլիսով։ Նիկոլ Փաշինյանը «Տելեգրամ»-ի իր էջում գրել է, որ ասուլիսին կհրավիրվեն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրագրողները։
Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ հարցեր կտայիք Նիկոլ Փաշինյանին»։
Հարցվածների մեծ մասը հարցերից բացի նաև բազմաթիվ խորհուրդներ տվեցին Նիկոլ Փաշինյանին։
«Թող երկրի հարցերը կարգավորի, ոչ թե տոլմա ու ձվածեղ սարքի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ ինքը կհարցներ Ցեղասպանության մասին։
«Իմ ծնողները, իրանց ծնողները բոլորը էդ կոտորածից, Ցեղասպանությունից փախել են ու հիմա ինչպես ինքն է ասում հարցի առաջ է դրվում, թե կա այդպիսի բան, թե չի եղել։ Այ սրա մասին կհարցնեի»,- ասաց նա։
Հարցվածներից մեկն էլ նշեց, որ հարցեր չունի Նիկոլ Փաշինյանին։ «Ոչ մի հարց չունեմ, սպառված ա հարցերը»,- ասաց նա։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ կհարցնի նրա հեռանալու մասին։ «Ե՞րբ է հեռանալու»,- ասաց նա։
«Ինքն իր արածից գո՞հ ա»,- պատասախանեց մեկ այլ անցորդ։
Մանրամասները՝ տեսանյութում։