Վանդալիզմ` Երևանի սրտում. ներկով ջնջել են զոհված հերոսների նկարները

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:20 17-04-2024
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտակայքում զինվորների՝ երևանյան շենքերի մեկի պատին արված նկարները վանդալիզմի են ենթարկվել։ Նկարները և կից արված գրությունը՝ «Հիշենք մեր հերոսներին և ապրենք մաքուր Հայաստանում», ներկելով ջնջել են։

Այսօր էլ շարունակվող պատերազմների արդյունքում բազմաթիվ զինծառայողների մարմիններ անթաղ են մնացել, շատերը շարունակում են անհետ կորած մնալ, վտանգի տակ է Բաքվի բանտերում անմարդկային պայմաններում գերության մեջ պահվող մեր հայրենակիցների ճակատագիրը։ Թվում է, զինվորին սրբացնող, ամեն պատեհ-անպատեհ առիթով զինվորի կենացը խմող ժողովուրդը չէր կարող նման քայլի դիմել, բայց փաստը մնում է փաստ։ Հայ մարդը տեսնել չի ուզում հայ զինվորի նկարը։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքացիներից մեկն իր զարմանքն արտահայտեց՝ ասելով․ «Ինչպես պետք է այս ամոթալի խարանը վերացնենք»։

«Հաշվի առնելով մեր այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը՝ սա լրիվ նրանց պրոպագանդայի, դաստիարակության արդյունքն է․ հրաժարվել մեր անցյալից, պատմական Հայաստանից։ Սա այս տրամաբանության մեջ արված բան է»,-ասաց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։