ԵԽ-ում «Հայոց ցեղասպանության ոգեկոչում» խորագրով միջոցառում կանցկացվի
copy image url

ԵԽ-ում «Հայոց ցեղասպանության ոգեկոչում» խորագրով միջոցառում կանցկացվի

Ներքին 1 տարի առաջ - 20:50 17-04-2024
Վաղը՝ ապրիլի 18-ին, Եվրոպական խորհրդարանում տեղի է ունենալու «Հայոց ցեղասպանության ոգեկոչում. ճանապարհ դեպի մերօրյա տեղահանումներ» [Commemorating Armenian Genocide. The road to modern day displacement] խորագրով միջոցառումը, որին առցանց մասնակցելու է ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։

Միջոցառմանը ներկա են լինելու Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, դիվանագետներ և այլք: Էդիտա Գզոյանը ներկայացնելու է «Կանխարգելումը վտանգված է. Հայոց ցեղասպանությունից 109 տարի անց» [Prevention at Stake: 109 Years Since the Armenian Genocide] վերնագրով ելույթ, որում անդրադարձ է կատարելու ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմներին, դրանց գործնական կիրառության դժվարություններին և Արցախի ժողովրդի բռնի տեղահանությանը:

Ամենից շատ դիտված