Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
copy image url

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում

Ներքին 1 տարի առաջ - 13:38 15-04-2024
Արցախի սիրելի’ երիտասարդներ, սիրով տեղեկացնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լիաննա Մանուկյանը։

Ֆորումը տեղի կունենա մայիսի 10-12-ը, Ծաղկաձորում: Մասնակցության հայտերը կարող են ներկայացնել Երևանում և մարզերում բնակվող 18-ից 30 տարեկան արցախցի երիտասարդները։

Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն դասախոսություններ, վերլուծական աշխատանքներ, բանավեճեր, SWOT հոգեբանական թեստեր, ժամանցային խաղեր, մրցույթներ: Նախատեսված են նաև հանդիպումներ հանրային դեմքերի, արվեստի և մշակույթի հայտնի գործիչների հետ:

Դասախոսություններով հանդես կգան տարբեր ոլորտների ներկայացուցչներ՝ քաղաքական վերլուծաբաններ, մեդիափորձագետներ, իրավաբաններ, կրթական ոլորտի մասնագետներ, եկեղեցականներ, հոգեբաններ, մշակութային գործիչներ, մարզաշխարհի հայտնի դեմքեր։ Մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու նաև շոու բիզնեսի ներկայացուցիչների և սիրված բլոգերների հետ:

Ծրագրի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներին, նպաստել նրանց զբաղվածությանն ու կրթական աստիճանի բարձրացմանը, փորձի ձեռքբերմանն ու փոխանակմանը։ Հայտերը ներկայացնել անցնելով հետևյալ հղումով։