«Սրբազան պայքար» շարժումը երիտասարդական եռօրյա ճամբար է կազմակերպում Աղվերանում
copy image url

«Սրբազան պայքար» շարժումը երիտասարդական եռօրյա ճամբար է կազմակերպում Աղվերանում

Ներքին 8 ամիս առաջ - 20:52 19-08-2024
«Սրբազան պայքար» շարժումը, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, երիտասարդական եռօրյա ճամբար է կազմակերպում Աղվերանում․

«Սիրելիներ, օգոստոսի 23-25 Սրբազան պայքարի երիտասարդները միասին եռօրյա ճամբար են անցկացնելու Աղվերանում:

Ճամբարի ընթացքում կիրականացվեն.

Դասընթացներ
Բանավեճային խաղեր
Ազգային պարի դասեր
Զրույց խարույկի շուրջ
Խմբային քննարկումներ
Կհանդիպենք նաև Բագրատ Սրբազանի հետ:

Սիրելի երիտասարդներ, եթե ցանկանում եք միանալ մեզ Աղվերանում, խնդրում ենք լրացնել մասնակցության հայտը»,- նշվում է Շարժման հաղորդագրության մեջ։