Երևանում 1,5 տարեկան տղան 3-րդ հարկի պատուհանից վայր է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. shamshyan.com
copy image url

Երևանում 1,5 տարեկան տղան 3-րդ հարկի պատուհանից վայր է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 10:58 15-04-2024
Այսօր՝ ապրիլի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում անհայտ անձի կողմից Երևանի «Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա:

Երեխան գտնվում է ծանր վիճակում, բժիշկները տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա «Մուրացան» հիվանդանոցից ռեոնիմոբիլով երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ոստիկանները պարզել են, որ երեխան 1,5 տարեկան է և տղա:

Պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Ալեք Մանուկյան փողոցից:

Ոստիկանները պարզել են դեպքի վայրը, որտեղ հայտնաբերել են արնանման հետքեր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան երրորդ հարկի իրենց տան պատուհանից անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան կազիրյոկի վրա, որտեղից էլ ընկել է գետնին:

Ոստիկանությունը պարզում է երեխայի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: