Հունիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 21:10-ի սահմաններում «Ճամբարակի առողջության կենտրոնից» ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, գանգի հիմնի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ, ծնողների ուղեկցությամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է բերվել Չարենցի փողոցից և նա 2-ամյա Դիաննա Ա.-ն է:
Ըստ նախնական տեղեկությունների, որը հայտնել են նաև ծնողները, ենթադրաբար տան ննջարանում հեռուստացույցն իր տակդիրով ընկել է երեխայի գլխին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր
կայքում։